▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլային տրամադրությունները Երեւանում

Գունավոր հեռուստատեսության եւ Asekose.am-ի նախաձեռնությամբ նկարահանվող Ֆուտբոլ14 հաղորդաշարը ներկայացնում է Բրազիլիայում ընթացող աշխարհի ֆուտբոլի առաջնությանը Երեւանցիների վերաբերմունքը, կանխատեսումները, ցանկություններն ու տրամադրությունը: Հարցազրույցներից պարզ է դառնում որ մեր հասարակության մեջ ֆուտբոլասերները ավելի հակված են աջակցելու ավանդական ուժեղ համարվող ֆուտբոլի հավաքականներին ինչպիսիք են Իտալիան, Գերմանիան, Բրազիլիան, Իսպանիան եւ Արգենտինան: Իգական սեռի ներկայացուցիչները մեծ մասամբ ֆուտբոլով չեն հետաքրքրվում մինչդեռ տղամարդիկ հակառակը` օրը կառուցում են կախված տվյալ օրվա խաղերից:

Հարցվողների մեծամասնությունը դիտում է բոլոր խաղերը, որոշները ժամանակ չունեն, կան նաեւ մարդիկ որոնք ընդհանրապես չեն հետաքրքրվում ֆուտբոլով եւ այնուամենայնիվ, Երեւանն այս օրերին ինչ-որ հրաշալի ֆուտբոլային տրամադրություն ունի:

Խաղերի 10 օրվա հարցախույզների օրագիրը Gunavor.tv կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more