G7-ի առաջնորդները ֆոտոշարքի ընթացքում ակտիվորեն քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մերկ մարմինը, ինչի վրա ուշադրություն է դարձրել Pool No 3 տելեգրամյան ալիքը`ներկայացնելով զրույցի տեսանյութը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ բոլորը պետք է ցույց տան, որ Պուտինից ավելի լավն են, ինչին ի պատասխան Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առաջարկել է մերկ կրծքերով փիավարություն կազմակերպել:
«Օ, այո: Ձիավարությունը լավագույնն է», - բացականչել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Մենք պետք է նրանց ցույց տանք մեր կրծքավանդակի մկանները»,- հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս լուսանկարվել է մերկ իրանով, ինչը, ըստ ամենայնի, անջնջելի տպավորություն է թողել Արեւմուտքի քաղաքական գործիչների վրա։