▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի և Մայր Աթոռի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում.«Հրապարակ»

«Մեզ լուրեր են հասել, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Մայր Աթոռի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում: Պատճառն այն է, որ Ծառուկյանը հրաժարվում է իր կառուցած Աբովյան քաղաքի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հանձնել Մայր Աթոռի տնօրինությանը: Եկեղեցու բացումն անցած տարվա մայիսին էր, այն օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, և այն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում եկեղեցին գրանցվելու է Էջմիածնի բալանսում, սակայն Ծառուկյանը հրաժարվում է հիմա կատարել իր խոստումը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more