▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաջի գործարանի տարածքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններոմ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի  74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ստիկաններն ու քննիչները պարզել են, որ գործարանի տարածքում մալուխով պատի վրա  ամրացված  երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել  Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով պեմզաբլոկի արտադրամաս էր աշխատեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more