▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի երազանքը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության նիստում որոշեց շուրջ 33 միլիոն դրամ հատկացնել պահուստային ֆոնդից ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար «Տոյոտա Լենդ Քրաուզեր» շքեղ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով: Այս քայլը հասարակության շրջանում բողոքի առիթ հանդիսացավ, քանի որ կուտակված բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, այդ թվում՝ սահմանային:

«Ժամանակը» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից փորձեց ճշտել՝ արդյոք այս պայմաններում համեստության խնդիր չկա՞: «Գիտեք՝ հիմնականում կայքերը պիտի շատ հաճախորդներ ունենան, յուրաքանչյուր լավ մտքից կարելի է ինչ-որ մի պատառիկ վերցնել եւ դարձնել կայքի գործիք»,- պատասխանեց նա:

Հետաքրքրվեցինք՝ որքա՞ն շքեղ մեքենաներ ու առանձնատներ ունի Գ. Սահակյանը, վերջինս զարմացավ ու նշեց. «Ես երազում եմ, որ ունենամ եւ միշտ գովաբանում եմ նրանց, ովքեր կարողանում են եւ շքեղ մեքենաներ ունենալ, եւ առանձնատներ, չկա որեւէ մարդ, ընտանիք, որ չցանկանա ավելի բարեկեցիկ ապրել, բարեկեցությունը, կարծում եմ, մեր ժողովրդի համար կարեւորագույն խնդիր է»,- ընդգծեց Գ. Սահակյանը՝ հավելելով, որ պետք է պայքարել ոչ թե նրանց դեմ, ովքեր ունեն, այլ պետք է պայքարել աղքատության դեմ:

Այդ դեպքում՝ ինչպե՞ս է Գալուստ Սահակյանը փորձում պայքարել աղքատության դեմ: «Իմ անձով, իմ գործունեությամբ, քայլերով, նույնիսկ եթե որոշակի ասեկոսեներ են լինում մամուլում, ինձ չի վնասում»,- պատասխանեց ԱԺ նախագահը՝ եզրափակելով, որ բավականին լուրջ դրսեւորումներ ունի իր անձի, մոտեցումների նկատմամբ: Ըստ նրա՝ դաշտում չինովնիկին, ճանաչված մարդուն հարվածում են, եւ ինքն էլ է այդ հոսանքի մեջ է, բայց երբեք չի տխրում»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more