▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանին փոխարինող երեւի այդպես էլ չգտնվի.«ՉԻ»

«Երեկ ԱԺ-ում պատգամավորները պետաիրավական հարցերի հաձնաժողովի նախագահ ընտրեցին իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին։ Այս հաձնաժողովը  բավական ծանրաբեռնված աշխատանքով է զբաղված, ուստի երիտասարդ ՀՀԿ-ականը դժվար թե հասցնի հաձնաժողովը նախագահելուն զուգահեռ զբաղվել նաեւ խմբակցության գործերով. գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը:

ՀՀԿ-ական պատգամավորներն արդեն իսկ  իրար մեջ փնտրում են խմբակցության հաջորդ քարտուղարին, վերնախավում էլ ասում են, թե հնարավոր է նոր պատգամավորներից մեկը նշանակվի։

Գուցե խոսքը Գագիկ Մելիքյանի մասին է, ով նախորդ գումարման ԱԺ-ում եղել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը ու այս հարցում փորձ ունի։ Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարին, ապա ՀՀԿ-ական պատգամավորների հույսն էլի Գալուստ Գրիգորիչն է. ՀՀԿ-ում կադրերի պակասն այնքան մեծ է, որ Գալուստ Սահակյանին երեւի այդպես էլ փոխարինող չգտնվի, ու նա շարունակի ղեկավարել նաեւ խմբակցությունը»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more