▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գանձասարի առյուծի հեղինակին «քցել» են.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը ուշագրավ մանրամասները է ներկայացնում Գանձասարում գտնվող քարակերտ Առյուծի ստեղծման մասին: Ներկայացնում ենք հոդվածից հատված:

«Այդ պահին իմ մեքենան խարաբ էր: Մենք տղաներով բրթում էինք իմ մեքենան: Լևոն Գուրգենիչը որ տեսավ, ասեց՝  եթե շինես առյուծը, քո ասածն անես, մի հատ ավտո կնվիրեմ:

Ասեց՝ ի՞նչ մեքենա ես ուզում: Ասեցի՝ «Պրադո»»: Իհարկե, Գանձասարի առյուծն ավելին արժեր, քան «Պրադոն», բայց նկարիչն ամաչել է առևտրի մեջ մտնել հայտնի բարերարի հետ:

«3 տարի աշխատել եմ՝ գիշեր-ցերեկ, ձմեռ-ամառ: Վերջում էլ դուրս եկավ, որ ինքը պատրվակ գտավ, ինձ հետ  կոնֆլիկտի մեջ մտավ ու ինձ չվճարեց»: Բացի ժայռաքանդակը, Արամ Ավագյանը նաև ձիաբուծարանի կառուցմամբ, Գանձասարի կանաչապատմամբ է զբաղվել, շենքերի ֆասադների դիզայնով: Սկզբնական շրջանում Լևոն Հայրապետյանը վստահել է իր դիզայներին, նույնիսկ տնօրեն է նրան նշանակել: Շինարարական աշխատանքների ժամանակ, ինչպես հաճախ է պատահում բարեգործների տրամադրած միջոցների հետ, որոշ նյութեր անհետացել են: Լևոն Հայրապետյանին ահազանգ է եղել, թե նկարիչը «սալյարկան» աննպատակ ծախսել է: «Զանգել էին իրեն Ռուսաստան, ստեր էին ասել, որ ես, իբր, 60 տոննա սալյարկա եմ ծախսել աննպատակ: Նա էլ, առանց «ռազբորկա» անելու, միանգամից հավատացել էր և հեռացրեց ինձ տնօրենի պաշտոնից»: Հիմա, ժամանակ անց, Արամը հասկանում է, որ սա ուղղակի առիթ էր, որ իրեն չվճարեին իր քրտնաջան աշխատանքի դիմաց:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more