▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գարեգին Նժդեհ»-ի պրեմիերայի մասնակիցների գնահատականները ֆիլմին

Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ միասին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և այլ անձիք:

«Գարեգին Նժդեհ»-ի պրեմիերային ներկա շոու բիզնեսի ներկայացուցիչները ֆեյսբուքյան իրենց էջերում կիսվել են ֆիլմից ստացած տպավորություններով:

-Բրավո, Հրաչ Քեշիշյան,-գրել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Դերասան Մկրտիչ Արզումանյանը` նույն ինքը` Կարգին Մկոն գրել է.

Ցնցված են, տպավորություններս չափ ու սահման չունեն, վիթխարի աշխատանք էր կատարված: Շնորհավորում եմ ընկերներիս, ովքեր ստեղծել են այս ֆիլմը: Նաև դիմում եմ այն անհեթեթ կոմենթներ գրող ու ինքնահաստատվել երազող էակներին` սիրելիներս, չի կարելի վատաբանել մի բան, որ դեռ չեք տեսել: Ամոթ է: Մտածեք ձեր հեղինակության մասին: Կրկին` Բրավո ընկերներիս լավ աշխատանքի համար:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more