▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գավառում անչափահասը դանակահարել է հասակակցին

Հոկտեմբեր 18-ին` ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ենթակողի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Խաչիկ Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով:  

Ժամը 11.20-ին Կորյուն Կ.-ն հաղորդում է տվել, որ որդին` Խաչիկ Կ.-ն, զանգահարել է իրեն և հայտնել, որ հոկտեմբերի 17-ին` ժամը 19.00-ի սահմաններում, ծառից վայր է ընկել և ստացել վնասվածք ու խնդրել է որդուն տալ դատաբժշկի ուղեգիր` հանգամանքները պարզելու համար: Խաչիկ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:  

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խաչիկ Կ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու հետևանքով, այլ հոկտեմբերի 17-ին` ժամը 19.00-ի սահմաններում, Օգոստոսի 23-ի փողոցի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, 1998 թ. ծնված Ն. Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:  

Ն. Ս.-ն հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Ն. Ս.-ն ստորագրությամբ հանձնվել է ծնողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more