▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազային պայմանագրերում թաքնված վտանգավոր դրույթները. «Ժամանակ».

«ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին խորհրդարանում Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ մի շարք մտահոգություններ հայտնեց՝ կապված դրանց հետ: Նրա հնչեցրած մտահոգություններից մեկն այն էր, որ այդ համաձայնագրով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գրեթե իրավունք չի ունենալու վերահսկել «ՀայՌուսգազարդ» ընկերության ծախսերը: Այս հանգամանքը պատգամավորը համարել էր «ամենալուրջ նահանջը»:

Պատգամավորի հաջորդ անհանգստությունը վերաբերում էր առանց ՀՀ-ի համաձայնության «ՀայՌուսգազարդ» ընկերության գույքի հնարավոր վաճառքին: Երրորդ մտահոգությունն էլ, ըստ Դ. Հարությունյանի, այն էր, որ Հայաստանն այդ համաձայնագրով պարտավորվել է «անվերապահորեն պաշտպանել ոչ միայն «Գազպրոմ»-ի գույքը, ոչ միայն «ՀայՌուսգազարդ»-ի, այլեւ «Գազպրոմ»-ի ցանկացած փոխկապակցված ընկերության»։

Եվ ընդհանրապես՝ գազային համաձայնագրերի ընդունումից հետո իշխանական կուլիսներում թաքուն քննարկումներ կան, որ այն պարունակում է Հայաստանի համար բավականին վտանգավոր դրույթներ: Այս դեպքում խոսքը բոլորովին էլ չի վերաբերում ընդդիմության բարձրացրած այն դրույթներին, որոնք առնչվում են հայկական կողմի ստանձնած պարտավորություններին, որոնց համաձայն՝ մեր երկիրը պարտավոր է մինչեւ 2043թ. անփոփոխ թողնել այս համաձայնագրի դրույթները, եւ որ այդ ընթացքում չպետք է ընդունի որեւէ օրենք կամ որոշում, որոնք կհակասեն այդ համաձայնագրերին: 

Դ. Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում չցանկացավ խոսել այդ մասին.

«Ես դրա մասին այլեւս մանրամասն չեմ ասի, որովհետեւ կա կնքված պայմանագիր, որն արդեն ուժի մեջ է: Ես կնախընտրեի չխոսել դրանց խոցելի կողմերի մասին՝ ձեւակերպումների առումով:

Միգուցե խոսքը վերաբերում է այն դրույթներին, որոնց համաձայն՝ մեր երկիրը պարտավոր է մինչեւ 2043թ. անփոփոխ թողնել այս համաձայնագրի դրույթները, եւ որ այդ ընթացքում չպետք է ընդունի որեւէ օրենք կամ որոշում, որոնք կհակասեն այդ համաձայնագրերին: Հատկապես ո՞ր ոչ իշխանական ուժերն այս դրույթները համարեցին «վասալային»:

Չեմ մանրամասնելու, պայմանագրի վերաբերյալ զուտ իրավական մեկնաբանություններ չեմ ներկայացնելու: Կառավարությանը ես ներկայացրել եմ իմ տեսակետը, եւ կարծում եմ՝ դա բավական է»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more