▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ-լեյտենանտի որդին բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու համար

Փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են թմրամիջոց: 

shamshyan.com-ի տեղեկություններով, այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, պարեկները Բագրատունյաց պողոտայի 1-ին նրբանցքի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 36-ամյա Գ. Ա.-ին և 30-ամյա Դ.Բ.-ին:

Բերման ենթարկվածները որոշ ժամանակ անց բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է փորձաքննություն: Կայքի տեղեկություններով՝ Գ.Ա.-ի հայրը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա է, կոչումով գեներալ-լեյտենանտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more