▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելի ծնունդը նշելու են «Վան»-ում. «ՉԻ»

«ՉԻ»-ն երեկ տեղեկություններ էր հրապարակել՝ կապված գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա ընթացքում սպասվեիք իրադարձությունների հետ։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում.

«ԵԿՄ-ից երեկ պարզաբանեցին մեր հրապարակումը՝ նշելով, որ, այո, հուլիսի 14-ին նախատեսված է նշել գեներալի 57-ամյակը։ Սակայն Գրիգորյանն իր ծնունդը նշելու է ոչ թե երկու «արարով»՝ մեկը ընկերների մյուսը՝ «շեֆերի» հետ, այլ հենց հուլիսի 14-ին բոլորը հրավիրված են լինելու նույն տեղը։ Գեներալի ծննդյան տոնակատարությունը սկսվելու է ցերեկը՝ ժամը 1։30-ին՝ «Վան» ռեստորանային համալիրում, որտեղ հրավիրված են եւ Գրիգորյանի ազգականները, եւ մարտական ընկերները, եւ քաղաքական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more