«ՉԻ» տեղեկություններով` մայիսի 5-ին էջմիածնի անձնագրային բաժնի հարևանությամբ գտնվող փողոցում Աժ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով նրա մարդիկ դանակներով պատառոտել են Մայիս անունով տղամարդու արտասահմանյան ավտոմեքենայի չորս անվադոդերր: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքեննաները որ տարածքում պետբ է կայանեն: Ու չնայած քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել է թույլատրելի վայրում, սակայն դա չի խանգարել, որ այդօրինակ պատժամիջոցով երջինինիս ցույց տան իր տեղը: Իրենց գործը ավարտելուց հետո գեներալի մարդիկ սպառնացել են քաղաքացուն` միջադեպի մասին ոչինչ չհայտնել Ռուսաստանում գտնվոդ որդիներին, ոբոնք լավ հեղինակություն ունեն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ հորից ետ չի մնում նաև նրա քաղաքապետ որդին` Կարեն Գրիգորյանր: Նա էջմիածին- Երևան տաքսիների կայանատեղում տեսախցիկ է տեղադրել, որպեսզի տեսնի` հո ուրիշ տաքսիներ գրդոն չե՞ն անում: Նա սեփակա մեքենաներն է մտցրել տաքսու տակ աշխատելու և ուրիշներին արգելում է այդ գործով զբաղվել: Տաքսի վարելու հնարավորությունից գրկված են նաև այն տաքսիստները, որոնք տասնյակ տարիներ էջմիածին-Երևան երթուղում տաքսի են վարել: «ՉԻ»-ն փորձեց էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանից տեղեկություններ ստանալ կատարված կապակցությամբ: Վերջինս նախ փորձել է տեղեկանալ, թե որտե՞ղից մեզ այդ տեղեկատվությունը,ճանաչո՞ւմ ենք այն տրամադրողին, թե՞ ոչ, ապա ասել է. «Ես չգիտեմ էլ ինչի մասին է խոսքը, բայց նման բան չի կարող լինել»: «Իսկ ԷջմիածինԵրևան տաքսիների երթուղում սեփական մեքնաներից զատ այլ տաքսիների հայտնվելը վերահսկվու՞մ է տեսախցիկով» «Չի» հարցին քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն պատասխանել է.«Նման բան չկա»:
Գեներալ Մանվելի մարդիկ դանակով պատառոտել են մի տղամարդու ավտմեքենայի անվադողերը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


