▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալի որդուն մարզպետ կարգելուց հետո Արմավիրում ամբողջությամբ ստրկատիրական կարգեր կհաստատվեն. «Հրապարակ»

«Երեկ արդեն հստակ խոսակցություններ կային Կոտայքի 13 տարվա մարզպետ Կովալենկո Շահգալդյանի պաշտոնանկության մասին։ Մարզի գյուղապետերն էին միմյանց շնորհավորում և սպասում նոր մարզպետ Արամ Հարությունյանին՝ բնապահպանության նախկին նախարարին։


Ի տարբերություն Կոտայքի, Արմավիրում են անչափ անհանգիստ. գործողի՝ Աշոտ Ղահրամանյանի ամենահավանական փոխարինողն այստեղ գեներալ Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է։

 

Երեկ մարզից լուր ստացանք, որ մոտ 70 գյուղապետեր հավաքվել և որոշել են նամակ ուղարկել Սերժ Սարգսյանին։ Նրանք կարծում են, որ Կարեն Գրիգորյանի մարզպետ կարգվելուց հետո մարզում ամբողջությամբ ստրկատիրական կարգեր կհաստատվեն՝ ինչպես այժմ Էջմիածնում է։ Օրինակ, Գրիգորյանները կստիպեն, որ ցանկացած մանկապարտեզ իրենց հացը գնի, ցանկացած խանութ իրենց արտադրություններին առաջնահերթություն տա»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more