▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերհարուստ պատգամավորը.«ՀԺ»

«Էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարկային տարվա ընթացքում 108.5 մլն դրամով ձեռք է բերել «Range Rover 5.0» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորի դրամական միջոցները կազմում են 356,9 մլն դրամ եւ 8,2 մլն դոլար։ Նախորդ տարվա ընթացքում պատգամավորը ստացել է 12,7 մլն դրամի եկամուտ.գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ալեքսանյանի 2012թ. մարտի 3-ին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ  նա ունի 4 շենք-շինություն՝ 12 հազար 695,99 քմ ընդհանուր մակերեսով, 6 հողամաս՝ 3,4 հա մակերեսով։ Հայտարարագրել է նաեւ 4 ավտոմեքենա։
Պատգամավորի դրամական միջոցների մեծ մասը նրա կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի անունով է հայտարարագրված։ Շողերինա Մկրտչյանը հայտարարագրել է  7 մլրդ 724 մլն դրամ եւ 8,5 մլն դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 622,3 մլն դրամ։ Շողերինա Մկրտչյանը  88,6 մլրդ դրամի փոխառություններ ունի տված։ Սամվել Ալեքսանյանի կինը նախորդ տարի «Bentley Continental-GT» ավտոմեքենա է գնել 72,8 մլն դրամով»։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more