▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գետինը մտնեք», «Ամոթ»․․․Ովքե՞ր են մեր թշնամու դաշնակցին 12 միավոր տված ժյուրիի անդամները

Արդեն հայտնել ենք, որ Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեդիան։ Հայաստանի պատվիրակ Բրյունետը, որը կատարել է իր հեղինակային «Future Lover» երգը, զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Հայաստանի ազգային ժյուրին ամենաբարձր՝ 12 միավորը տվել էր Իսրայելին։ Վերջինս Հայաստանին ոչ մի միավոր չէր տվել։ Ազգային ժյուրիի այս որոշումն արդեն իսկ առաջացրել է բազմաթիվ օգտատերի դժգոհությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելը մեր թշնամի Ադրբեջանի դաշնակիցն է, և շարունակաբար զինում է նրան։

Ի դեպ Ադրբեջանի ազգային ժյուրին ևս 12 միավոր էր տվել Իսրայելին։

«Հայաստանի ազգային ժյուրին հաստա՞տ ազգային է»,-այս առիթով գրել է երաժիշտ Միքայել Ոսկանյանը:

«Հայաստանն ու Ադրբեջանը սինխրոն 12 միավոր են տալիս Իսրայելին։ Գետինը մտնեք, ազգային ժյուրի»,-գրել է լրագրող Հրանտ Սարաֆյանը։

«Եվրատեսիլում, հայերի բարեկամ Իսրայելը, շա՜տ ձայն տվիք է՛լի։ Հենց հիմա երևի Իսրայելից ադրբեջան զենք են տեղափոխում»,-գրել է օգտատեր Էդգար Մանուկյանը։

«Ինչո՞ւ Իսրայել։ Ինչո՞ւ ոչ Իտալիան, Ֆրանսիան կամ այլ երկրներ, բայց ոչ, դուք քվեարկել եք Իսրայելի օգտին։ Լու՞րջ․․․ Ամոթ է»,-գրել է Արման Ղուկասյանը:

Ահա, թե ովքեր են Հայաստանի ազգային ժյուրիի կազմում՝ Սոնա Ռուբենյան, Հրաչ Քեշիշյան, Արսեն Գրիգորյան, Դավիթ Բադալյան, Վահագն Գևորգյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more