▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում բախվել են հարազատ եղբայրների մեքենաները, կան զոհեր

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեգ-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեգ համայնքի  վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները. ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են։ «099»-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը, Opel-ը վարել է նրա եղբայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Անդոկ Իսկոյանը, մահացածներն ու վիրավորները նրանց ազգականներն են, և ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը բախվել է «099»-ին, վերջինս էլ շրջվել է։ 

Աղբյուրը՝ shamshyan.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more