▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնա Տիգոյի համար ձայն հավաքի, պետք կգա... «ՉԻ»

 « «ՉԻ» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, շարունակում է կադրային ջարդը: Նա աշխատանքից ազատել է անգամ իր ազգականուհուն՝ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Մարինե Բաղդագուլյանին: Մարզպետը, դիմելով Մարինե Բաղդագուլյանին, ասել է. «Գնա Տիգոյի համար ձայն հավաքի, պետք կգա»: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս երբեւէ Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի համար չի աշխատել եւ նրա օգտին ձայներ չի հավաքել:  Թե ի՞նչն է եղել մարզպետի հաշվեհարդարի պատճառը, գորիսեցիները դժվարանում են կռահել: Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ Գորիսի ԲԿ տնօրեն Սլավիկ Ամիրյանը:

Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվելուց հետո ստիպել էր նրան աշխատանքից հեռանալ: Գորիսեցիները նույնիսկ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին, որ թույլ չտա, որ հազարավոր կյանքեր փրկած բժիշկը արտագաղթի ճամփան բռնի: Ըստ Գորիսում տարածված լուրերի՝ Սլավիկ Ամիրյանը դիմումում նշել է, որ չի ուզում աշխատել Ս. Խաչատրյանի հետ: Գլխավոր բժիշկ է նշանակվել Լիսկայի հորեղբոր տղան՝ Ալեքսանդր Խաչատրյանը, ով կապ չունի բժշկության հետ»։

Ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more