▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գո՞ ւցե ինքս եմ հետամնաց և մումուշիկ-նունուշիկ տեսահոլովակներից բան չեմ հասկանում

Հայ երգչի նպատակասլացության վրա միշտ զարմացել եմ։ Մարդը ֆենոմենալ «կապրիզնի» պետք է լինի , որ չըմբռնի իր անհաջողությունը։ Գո՞ ւցե ինքս եմ հետամնաց և մումուշիկ-նունուշիկ կլիպերից բան չեմ հասկանում, բայց և այնպես մնում եմ իմ կարծիքին, որ չարժի ամսվա մեջ մի անգամ 5000$ տալ ու կլիպ նկարել՝ եթե այն միևնույն է մենակ յութուբի ապրանք է լինելու և ունենալու է մաքսիմում 100-150.000 դիտում։

Ի դեպ, Տուվալուի գիտնականներն ասում են, որ յութուբում 100-150.000 դիտում կարելի է ունենալ նաև այլ ճանապարհով, օրինակ՝ մարմնի բարեմասնությունների ուղղակի նկարահանման և տեղադրման դեպքում։ Ուզում եմ ասեմ ռացիոնալ օգտագործեք ձեր գումարը, իսկ եթե «բոշի յուղի» պահն է՝ ուրեմն բարեգործությամբ զբաղվեք։

Գոռ Հակոբյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more