▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ Փաշինյանը կիսում է մեզ հետ նման մտքեր․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ  Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին, փոխանցում է ermenihaber.am-ը։ 

«Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը:  

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է  կարմիր գիծ և որ  Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո Անկարան կբացի սահմանները: 

«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Սակայն, արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»,-ասել է Էրդողանը։ 

Ըստ Էրդողանի՝  Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ և վճռական է տրամադրված և հետապնդում է ամբողջական  կարգավորում ու բարիդրացիական հարաբերությունների հաստատում։ 

Էրդողանը հիշեցրել է նաև Թուրքիայում ապրող ավելի քան 100 հազարից ավել հայերի մասին՝ ավելացնելով. «Այժմ Թուրքիայում 100 հազարից ավել հայ կա` մեր քաղաքացի հայեր և ոչ մեր քաղաքացի, բայց թեկնածու հայեր կան։ Սա ցույց է տալիս մեր մոտեցումը»: 

Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ: 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more