Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շատ մարդիկ գուշակների ու վհուկների մոտ են գնում ապագան իմանալու համար, բայց չգիտեն որ սա մեծ մեղք է Աստծո առաջ։
Սիրելի Քրիստոնյաներ, գուշակությունը ահավոր մեծ մեղք է ու շատ բարկացնում է Աստծուն:
Աստծո խոսքն ասում է, «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով» (Երկրորդ օրենք 18:10-12):
Եկեղեցին չի բացառում, որ գուշակները կարող են ճիշտ գուշակել: Սակայն հարցն այն է, թե ում առաջնորդությամբ են նրանք գուշակում ապագան և ինչ նպատակով:
Նրանք դևերի ազդեցությամբ և առաջնորդությամբ շարժվող մարդիկ են, որովհետև Աստված դեմ է, որ մարդը դիմի գուշակներին իր ապագան իմանալու համար:
Դիտեք նաև՝


