▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից

Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 23-ը՝ ժամը 08:40-նն ընկած ժամանակահատվածում առերեւույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքի 1-ին հարկի պատուհանի ճաղավանդակը, կոտրել ապակին եւ ապօրինի մուտք գործել բաժանմունքի շենք։ Նյութերի համաձայն՝ բաժանմունքից գաղտնի հափշտակվել է «Դելլ» ֆիրմայի համակարգչի մոնիտոր, իսկ չհրկիզվող պահարանի միջից՝ 121.020 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Կատարվում է քննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու եւ քննությանը ներկայացնելու համար։

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more