▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյոցե. Մխիթարյանն իրեն հիանալի է դրսևորում

footballcity.am: Մյունխենի Բավարիայի կիսապաշտպան Մարիո Գյոցեն անհամբերությամբ է սպասում Ռոբերտ Լևանդովսկու հետ վերամիավորմանը:Հիշեցնենք, որ վերջրս Լևանդովսկին հայտարարել էր, որ հունվարին կարող է պայմանագիր կնքել Բավարիայի հետ: Իսկ Մարիո Գյոցեն, ով ժամանակին լեհ ֆուտբոլիստի հետ երկու տարի շարունակ հանդես էր գալիս Դորտմունդի Բորուսիայում, հույս ունի, որ Ռոբերտը կտեղափոխվի Մյունխեն:

-Ես շատ ուրախ կլինեի, եթե նորից սկսեի խաղալ Լևանդովսկու հետ: Նա պետք է ընտրի Բավարիան,-ասել է Գյոցեն:

-Մեր միջև փոխըմբռնում կար, այդ պատճառով էլ ոչ մի խնդիր չի լինի, եթե նորից սկսենք միասին խաղալ և միավորվենք արդեն այս ակումբում: Լևանդովսկին բացառիկ հարձակվող է:

Գյոցեն նաև խոսել է Բորուսիայում իրեն Մխիթարյանով փոխարինելու մասին:

-Կարծում եմ նրա մոտ ամեն ինչ կստացվի: Դուք արդեն տեսել եք, որ նա իրեն հիանալի է դրսևորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more