▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ–ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝ Ստեփան Դավթյանը «Նյուզ»-ի հետ զրույցում անհեթեթ է համարել որդուն վերագրվող արարքը՝ այն է ընտրակաշառք տալ–ստանալը։

«Առավոտյան տանը քնած էր երեխան, երկու հոգի եկան, ներկայացան որպես ԱԱԾ աշխատող, ձերբակալման որոշումը ներկայացրին՝ իբր ընտրակաշառք տալու, ստանալու հոդվածով։ Հիմա տարել են Երևանի Հակակոռուպցիոն կոմիտե։ Շոկի մեջ ենք, ինքը որպես լրագրող էր աշխատում, ինքը նման բաների հետ կապ չունի։ Ինձ էլ ասաց՝ նման բան չկա»,-պատմել է Արամի հայրը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more