▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում երիտասարդն ինքնասպանություն է գործել. տարիներ առաջ նրա հայրը ևս ինքնասպան է եղել

Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում 22-ամյա Արթուր Դ-ն խոհանոցային դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ զույգ նախաբազուկների շրջանում հայտնաբերվել են բազմակի կտրված վերքեր:
Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են խոհանոցային դանակ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արթուր Դ-ի հայրը տարիներ առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more