▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում «նիսյայով» են սնունդ գնում. «ՀԺ»

«ՀՀ ամենաաղքատ մարզի մարզկենտրոնում՝ Գյումրիում, փոքր ու միջին խանութներում մարդիկ ունեն մեծ թվով պարտքեր՝ կուտակված հիմնականում սնունդ գնելու արդյունքում։ Խանութների մեծամասնությունը չի մերժում այդպիսի քաղաքացիներին, քանի որ, իրենց խոսքերով, ըմբռնումով են մոտենում։ Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող քարե կրպակներից մեկը, որը շատ փոքր է ու վաճառում է հիմնականում սնունդ, 2 մլն դրամի «նիսյայով» ապրանք ունի տված։ Ինչպես մեր զրույցում պատմեց կրպակի սեփականատերը, իրենք ճանաչում են թաղի մարդկանց ու այդ պատճառով էլ տալիս են պարտքով։ Ըստ խանութպանի, մարդիկ պարտքերը փակում են, երբ ստանում են թոշակ, նպաստ, աշխատավարձ կամ փող խոպանից։ «Մարդիկ կան, որ թասիբով են, կբերեն ու  կփակվեն փողը, մի քիչ էլ իրենց նեղություն կտան, որ հանկարծ շրջապատի մոտ վատ անուն չթողնեն։ Փառք Աստծո, էդ կողմից լենինականցիները շատ թասիբով են»,- նշեց խանութպանը։

«Անի թաղամասում գտնվող միջին մեծության խանութի աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ ունեն մոտ 1,5 մլն դրամի տված ապրանք։ Աշխատակցի խոսքով՝ եթե նախկինում պարտքերը կազմում էին 3 մլն դրամ, ապա հիմա միլիոն ու կես են, քանի որ շատերը գնացել են երկրից ու առեւտուր չեն անում։ «Մեր թաղերից լիքը մարդ գնացել է Ռուսաստան աշխատելու. Իրենց մեջ մարդիկ կային, որ լրիվ պարտքերը փակեցին ու գնացին»,- ասում է խանութի աշխատակիցը»։

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more