▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու ռուսական զինվորական բազաներում բարդակ է. Անփութության գինը՝ 2 մանկական կյանք

Ցավակցում եմ զոհված երեխաների ծնողներին և հարազատներին: Դատապարտում եմ Ռուսաստանի Զինված Ուժերի աչքաթողությունը, անփութությունը, անտարբերությունը, անպատասխանատվությունը: Դատապարտում եմ Հայաստանի իշխանությունների անհետևողականությունն ու «Ռուսական բարեկամության» դիմաց՝ աչքակապությունը:
Գյումրու ռուսական զինվորական բազաներում պարզապես բարդակ է, Զորամասերում զինորները բողոքում են վատ սննդից և բուժ օգնությունից: Գեներալները հարստանում են զինվորների հաշվին՝ անդադար գողանալով Ռուսական Զինված Ուժերի բյուջեից: Զինվորներին կերակրում են դեղին կրուպայով՝ որին մենք անվանում ենք «թռչնի կեր»: Այն զինվորների բաղտն է բերում, ով Հայաստանում, կամ ավելի շուտ Գյումրիում, հայ ծանոթներ ունեն, ովքեր ամիսը գոնե մեկ անգամ իր ծանոթ զինվորին զորամասից տուն է տանում՝ մի երկու օրով՝ սնում, շորերը լվանում, թե հիվանդ է բուժ օգնություն ցույց տալիս ու հետո էլ տուլիկով հետ վերադարձնում զորամաս: Թերևս, սա իրենց խնդիրն է, բայց կարեկցում ես զինվորին, ով հազարավոր կիլոմետրեր տանից հեռու, պարզապես մատնվել է անտարբերության: Բնականաբար հարց է ծագում, եթե իսկապես զինվորների պատմածները ճշմարտությունն են (թեև անձամբ իմ տանն եմ հյուրընկալել հյուծված ու հիվանդ զինվորի, ով էլ պատմել է ինձ իրողությունը ու հակված եմ նրան հավատալու) ապա, վայ է մեզ, որ մենք նման բանակի վրա ենք հույս դնում:
Անփութության գինը՝ վճարվեց երկու մանկական կյանքերով:

 

Մամիկոն Համբարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more