▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հակակոռուպցիոն համաշխարհային ռեյտինգում մեր նահանջում դեր ունեն լրատվամիջոցների հրապարակումները»

ԱԺ-ում պատասխանելով հակակոռուպցիոն ռեյտինգում Հայաստանի նահանջի մասին հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Մեր քաղաքականությունն այն է, որ բոլոր հնարավոր ձևերով բոլոր ռեյտինգներում պետք է ունենանք առաջընթաց:

Այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում թեկուզ փոքր հետընթաց ենք ունենում, բացարձակապես անընդունելի է, բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան սխալ է հաշվարկել:

Մասնավորապես, ես կարծում եմ, որ այդտեղ դեր ունեն լրատվամիջոցների հրապարակումները այս կամ այն պաշտոնյաների կողմից արված կոռուպցիոն գործարքների վերաբերյալ:

Ես ուզում եմ առաջարկել բանաձև, որ այդպիսի որևէ հրապարակում անարձագանք չմնա: Եթե ճիշտ չէ, պետք է քաղաքացիական հայցի կարգով գնալ և հետևողական լինել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more