▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակիրճ ներկայացնեմ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հակիրճ ու սխեմատիկ ձևով ներկայացնեմ ձեզ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Մինչև 2018 թ մայիս – Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, երաշխավորում և իրացում:

2018-ի հունիսից – Արցախի կարգավիճակը եւ անվտանգություն:

2020-ի նոյեմբերի 9-ից հետո – Արցախի կարգավիճակ:

2021-ի հունսի 20-ից հետո – Արցախի կարգավիճակ:

2022-ից – Արցախի անվտանգություն:

Ահա ձեզ պատկերավոր կերպով Արցախի հարցում բանակցույթուններում Հայաստանը ներկայացնող դեգեներատների պաշտոնավարման արդյունքը, որոնք ապացուցվում են պաշտոնական հայտարարություններով և փաստաթղթերով:

Իդեպ, հիշեցնեմ, որ այս դիվանագիտական ձախողումներն ու ճակատագրական և/կամ միտումնավոր սխալները սկսվել էին 2018-ի իշխանազավումից անմիջապես հետո:

Հետևությունները թողնում եմ ձեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more