▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել

«Հրապարակ»-ը գրում է․ «Ընտրություններին ընդառաջ, ՔՊ-ն աշխատանքի տեղավորման գործակալություն է հիշեցնում։
Այսօր դիրք, պաշտոն, կարգավիճակ ունեցող իշխանականները, կասկածներ ունենալով, որ ընտրություններից հետո իրենց «ծառայություններից» այլևս չեն օգտվելու, և իրենք կարող են համալրել երիտասարդ թոշակառուների շարքերը, աշխատանքի են տեղավորում նախ իրենց ծանոթ-բարեկամներին, ներկայիս օգնական-խորհրդականներին, իրենց աշխատակազմերին: Ապա նաև ոմանք հենց իրենց գլխի ճարն են հիմիկվանից տեսնում, որ հետո անգործ չմնան։

Ընդ որում, դա միայն ՔՊ-ականներին չի վերաբերում, այլ նաև որոշ նախկին ՔՊ-ականների։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ից ամիսներ առաջ հեռացված Հակոբ Ասլանյանը սեպտեմբերից աշխատանքի է անցել թիվ 135 դպրոցում: 71-ամյա Ասլանյանը դպրոցում պատմություն է դասավանդում, ինչպես դասավանդում էր երկար տարիներ` մինչև պատգամավոր դառնալը։

Ուշագրավ է, որ այդ տարիքում նրան որպես ուսուցիչ դպրոց են ընդունել»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more