▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում են հայտնվել հայ գերիների նկատմամբ ռազմական հանցագործությունների հերթական կադրերը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական բնույթն ապացուցող հերթական կադրերը:

Տեսանյութում 3 հայ զինծառայող է, որոնցից 1-ը, ամենայն հավանականությամբ, մահացել է, ևս երկուսը վիրավոր են, նրանց ճակատագրի մասին դեռ տեղեկություններ չկան։ Դատելով կադրերից՝ հանցագործությունը կարծես թե կատարվել է ադրբեջանական զինուժի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, նշում է ալիքը:

/Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ 

Ամերիկացի լրագրող Lինդսի Սնելը թուիթերյան իր էջում գրառում է կատարել ադրբեջանցիների տարածած նոր տեսանյութի մասին:
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում հայ ռազմագերիներին, ԵՄ քաղաքական գործիչների համար, որպեսզի «Թվիթեր»-ում իրենց խորը մտահոգությունն արտահայտեն Ադրբեջանի գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին»,- գրել է նա և հավելել, որ խոշտանգողներից մեկն ունի թուրքական ակցենտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more