▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համալսարանի ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել» Լիսկային. «ՀԺ»

«Գորիսից հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հրավիրել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանին եւ հորդորել հրաժարական տալ ռեկտորի պաշտոնից: Նույն աղբյուրները հայտնում են, որ գործող ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել» Լիսկային՝ հայտարարելով, որ դիմում չի գրի եւ ընդհանրապես Սուրիկ Խաչատրյանն իրավունք չունի նման բան պահանջելու: Հիշեցնենք, Գորիսի համալսարանի ռեկտորն այս ընթացքում աչքի է ընկել հակալիսկայական գործողություններով ու նրա դեմ պայքարով, եւ Լիսկայի վերադարձից հետո շատերը Սյունիքում վստահ էին, որ վերանշանակված մարզպետի առաջին իսկ գործերից մեկը լինելու է Յուրա Սաֆարյանից ազատվելու փորձը: Երեկ, երբ ռեկտորից մեկնաբանություն խնդրեցինք սույն լուրերի կապակցությամբ, նա ասաց. «Ես հերքում եմ այդ տեղեկությունները, նրա հետ (նկատի ունի Սուրիկ Խաչատրյանին) հանդիպում տեղի չի ունեցել եւ չի էլ կարող ունենալ: Նա այդ իրավասությունը չունի՝ ինձնից հրաժարական պահանջելու: Ես նրա ենթական չեմ: Եվ ես չեմ թողնի, որ իմ իրավունքները ոտնահարեն»»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more