▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համբուրում եմ ձեր ձեռքերը»․ Նիկոլը՝ Սորոսին

«Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամները մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ ՀՀ-ում ամերիկյան բիոլաբորատորիաների։

Ակցիայի ավարտին նրանք հանդես եկան դերախաղով, որտեղ մասնակիցները կրում էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Բիլ Գեյթսի ու Ջորջ Սորոսի դիմակները։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը դա այսպես բացատրեց․

«Բիլ Գեյթսն իր հիմնադրամներով խորացած է հենց այս կենսաբանական խնդիրների շուրջ, և լավ հիշում եք, որ COVID-ի հետ կապված ամբողջ գործընթացի հիմքում կանգնած էր Բիլ Գեյթսը։ Բայց մենք գիտենք, որ Բիլ Գեյթսն ազատ չէր կարող գործել Հայաստանում, եթե նրա փոխարեն չլիներ մեկ այլ ֆինանսավորող՝ Սորոսը»։

Այդ պահին Բիլ Գեյթսի դիմակը կրող տղամարդը հանում է այն, որի տակ մեկ այլ դիմակ կա՝ Ջորջ Սորոսի կերպարով։ Արա Զոհրաբյանն ասաց, որ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն, իհարկե, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չէ, այլ Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին էլ Ավանեսյանի դիմակը կրող քաղաքացին հանում է այն, որի տակ Նիկոլ Փաշինյանի կերպարն է։

«Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անենք, որ թիվ 1 պատասխանատուն իր պատասխանը ստանա»,- ասաց Արա Զոհրաբյանը։

http://asekose.am/filemanager/uploads/Soros.jpg

Փոքրիկ դերախաղն ավարտվում է, երբ Նիկոլ Փաշինյանի կերպարով քաղաքացին նետվում է Ջորջ Սորոսի կերպարով ակցիայի մասնակցի գիրկը և բացականչում․

«Համբուրում եմ ձեր ձեռքերը, խոնարհվում եմ ձեր առա՜ջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more