▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համերգի 7 մասնակիցներից 5-ը հրաժարվել են բեմ դուրս գալ. «Ժողովուրդ»

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն արդեն մի քանի օր է՝ բարձրաձայնում է, որ «Բիզնես նյուզ» ընկերությունը խաբել է իրեն: Կազմակերպիչները, ըստ երգչուհու, իրեն համերգի մասնակցելու առաջարկ են արել՝ խոստանալով վճարել 400 հազար դրամ: Սակայն երբ համերգի վահանակները պատրաստ են եղել, «Բիզնես նյուզ»-ից երգչուհուն հայտնել են, թե պահանջված հոնորարը շատ բարձր է. կա՛մ պետք է պակաս վճարեն, կա՛մ նրա հրաժարվի համերգից: Երբ Քրիստինեն հրաժարվել է համերգից, կազմակերպիչներն անմիջապես հայտարարել են, թե երգչուհին չի ցանկանում օգնել մանկատան երեխաներին, քանի որ համերգը բարեգործական է: Մինչդեռ այդ մասին երգչուհին չի իմացել: Եվ այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ դեկտեմբերի 1-ին կազմակերպված «Սիրո մեղեդի» համերգը կարծես թե ձախողվում է. համերգի 7 մասնակիցներից 5-ը հրաժարվել են բեմ դուրս գալ: «Ժողովուրդ»-ը զրուցեց երգչուհի Լիանայի, երգիչներ Մհերի եւ Մարտին Մկրտչյանի հետ, որոնք հայտնեցին, որ չեն պատրաստվում մասնակցել այդ համերգին: Իսկ Սոնա Շահգելդյանը Հայաստանում չի լինելու:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more