Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Արդի աշխարհում բազմաթիվ են այն օրինակները, թե ինչպես ճիշտ կազմակերպված, նպատակուղղված ու կամային պայքարն իրական կամ թվացյալ ավելի ուժեղ թշնամու դեմ կարող է պսակվել հաջողությամբ, եթե այն ապահովում է ազագային լայն համախմբում և ունի վճռական առաջնորդներ։
Ի վերջո, վերոնշյալ օրինակների համար հեռուն գնալ պետք չէ։ Դեռ 1990-ականների սկզբներին նաև հենց մենք ենք ապացուցել ասվածը՝ ծնկի բերելով բոլոր առումներով Հայաստանից ավելի ուժեղ արհեստածին Ադրբեջանը։
Այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, գոյության, զարգացման և հզորացման համար պայքարը հավերժ է։ Ազգերի՝ այդ պայքարից հոգնելու և հանձնվելու գինն այստեղ, ցավալիորեն, նրանց լուսանցք մղումը, փաստացի ստրկացումն ու ոչնչացումն է։
Պետական և համազգային մակարդակով բազմաբաղադրիչ և բարդ ճարտարապետություն ունեցող կյանքի ու մահու մեր պայքարը ճիշտ կազմակերպելու և ղեկավարելու դեպքում Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունն ամենևին էլ այն ամրակուռ և անհաղթահարելի պատնեշը չէ, որի դեմ պայքարելն ի սկզբանե անիմաստ է ու անօգուտ։
Հենց արդի աշխարհում բազմաթիվ են այն օրինակները, թե ինչպես ճիշտ կազմակերպված, նպատակուղղված ու կամային պայքարն իրական կամ թվացյալ ավելի ուժեղ թշնամու դեմ կարող է պսակվել հաջողությամբ, եթե այն ապահովում է ազգային լայն համախմբում և ունի վճռական ու խելամիտ առաջնորդություն։
Ի վերջո, վերոնշյալ օրինակների համար հեռուն գնալ պետք չէ։ Դեռ 1990-ականների սկզբներին նաև հենց մենք ենք ապացուցել ասվածը՝ ծնկի բերելով բոլոր առումներով Հայաստանից ավելի ուժեղ արհեստածին Ադրբեջանը։
Հիմա, ըստ էության, թշնամական տարբեր «քարոզներով» մեզ փորձում են իբր «վստահեցնել», թե դա ոչ միայն եղել է իբրև թե սխալ, այլ նաև ևս մեկ անգամ թշնամուն ջախջախելն իբր անհնարին է, փորձելով սպանել Հայաստանի՝ կյանքի համար պայքարելու արդարացի և աստվածահաճո կամքն ու տենչանքը, այդպիսով իրականում ձգտելով մեզ դատարպարտել մահվան՝ ինքնասպանության, որը նաև ամոթալի է և անարժանապատիվ։
Ուստի Առաջավոր Ասիայի մեր հինավուրց լեռնաշխարհում հենց պայքարը և այդ պայքարի թագ ու պսակ հաղթանակն է կյանքի միակ ուղին և հեռանկարը, իսկ հանձնվելը հավասարազոր է ինքնասպանության։
Հետևաբար, մենք՝ որպես պետություն ու ազգ, չենք կարող և չպետք է ընտրենք ինքնասպանությունը՝ ոչ մի դեպքում չենք կարող և չպետք է դա անենք, քանզի դրան դեմ է նաև մեր Աստված»։