▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետական պատգամավորները նեղսրտած են. «ՀԺ»

«Այս երկուշաբթի մեկնարկած խորհրդարանի արտահերթ նիստը կշարունակի մինչեւ ուրբաթ։ Հանրապետական պատգամավորները բավական նեղսրտած են այս հանգամանքից։ Բանն այն է, որ արտահերթի օրակարգում մոտ 3 տասնյակ օրինագծեր են կուտակվել, որոնք պետք է ընդունվեն, սակայն մեծամասնությունը չի հասցնում գործը։ Որպեսզի քննարկումը մի փոքր արագ անցնի, հանրապետականները ստիպված են հարցեր չտալ զեկուցողներին եւ հրաժարվել ելույթներից։ Դա էլ իր հերթին նոր տհաճություն է պատճառում ՀՀԿ-ականներին, քանի որ այդկերպ ստիպված են լինում ԱԺ ամբիոնը շարունակ զիջել ոչ իշխանական ուժերին։ Իշխող ուժի ներկայացուցիչները երեկ խոսում էին, որ այս աշխատելաոճով շարունակելու դեպքում ստիպված են լինելու ամբողջ հունիս ամիսը եւս աշխատել»:  Գրում է «Հայկական ժամանակ» թերթը.

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more