Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է` լրատվականներից մեկի հարցմանն ի պատասխան նշելով , որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա, ինստագրամյան իր էջում գրել է Լուսինե Թովմասյանը։
Հաղորդավարուհին ընդգծել է, որ Հովհաննես Մովսիսյանն իր աշխատասենյակում անձամբ իրեն ասել է, որ իր համար անընդունելի է Առաջին ալիքի հաղորդավարի համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ։
«Ավելին՝ ահա այն հաղորդագրությունը, որը Հանրայինի PR բաժնի ղեկավարի կողմից ուղարկվել է հաղորդավարներին։
Հետևաբար, երբ այսօր փորձ է արվում ներկայացնել, թե նման խնդիր կամ սահմանափակում չի եղել, առնվազն տարակուսելի է։
Ես երբևէ չեմ խախտել որևէ պայմանագրային դրույթ, և նման պնդումը պարզապես չի համապատասխանում իրականությանը։
Սոցիալական մեդիայում իմ գործունեության կամ հրապարակումների հետ կապված որևէ սահմանափակում պայմանագրում չի եղել։
Ուստի ես ընդամենը մեկ հարց ունեմ․ արդյո՞ք ստացվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը կարող է օգտագործվել ղեկավարի անձնական հարաբերություններն ու խնդիրները կարգավորելու գործիք։

Լուսանկարում՝ Հանրային Հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է։


