Այսօր` փետրվարի 28-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում մահացած աղջկա դի կա:
Այս մասին գրում է Շամշյան.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևան քաղաքի 1-03 ծառայության` շտապ օգնության բրիգադը, ովքեր տեսնելով, որ աղջիկն արդեն մահացել է, ահազանգել են համապատասխան ծառայությունների:
Ժամանել է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր նշված շենքի, որը 14 հարկանի է, հարևանությամբ գտնվող խանութի տանիքին հայտնաբերել են երախայի դին:
Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը սովորում է 174 դպրոցի 9-րդ դասարանում և նա Սիրարփի Վ-ն է, ով, ըստ տեղեկությունների, ինքնասպանության նպատակով վերջ է տվել իր կյանքին:
Ոստիկանությունն այս պահին փորձում է պարզել դեպքի հանգամանքները:
Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասում հայտնաբերվել է 9-րդ դասարանցի աշակերտուհու դի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


