▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարավամերիկացի ֆուտբոլիստները վճռեցին Էլ Կլասիկոյի ելքը

footballcity.am: Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ էին մրցում իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի գիգանտներ Ռեալն ու Բարսելոնան: Հանդիպման մեկնարկն, ինչպես նախորդ դիմակայություններում, նյարդային ու լարված ստացվեց. դեղին քարտեր, խաղխտումներ ու մրցավարական որոշումների բողոքարկումներ: Այս սցենարը շարունակվեց մինչև 19-րդ րոպեն, երբ կատալոնական թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար դա Սիլվան սուր անկյունից կատարած հնարամիտ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Գոլից հետո 2 թիմերն էլ սկսեցին զգուշավորություն ցուցաբերել, սակայն «սերուցքայինների» ճնշումը րոպե առ րոպե ավելանում էր:

2-րդ խաղակեսը մեկնարկեց հյուրերի բացահայտ առավելությամբ, սակայն Քրիշտիանո Ռոնալդու և Անխել դի Մարիայի հարվածներից հետո բարձրության վրա էր Վիկտոր Վալդեսը: Վերջինս, առհասարակ զարմացրեց փայլուն խաղում և հաղթանակի գործում ամենամեծ ավանդներից մեկն ունեցավ: Փոխեփոխ գրոհներն ու փոքրիշատե բաց ֆուտբոլը շարունակվեց մինչև 79-րդ րոպեն. Ալեքսիս Սանչեսը խելահեղ արագությամբ հակագրոհից հետո կարողացավ ճիշտ գնահատել դարպասապահ Լոպեսի դիրքը և վերջինիս գլխավերեվով գնդակը կախեց դարպասը: Հանդիպման վերջին րոպեներին Վալդեսի հետ մեն-մենակ մնաց Ռոնալդուն, սակայն իսպանացի դարպասապահը կրկին ընդհատեց պորտուգալացու հարվածի ճանապարհը: Սակայն, այս երեկո մայրաքաղաքայիններին վիճարկված էր կրճատել հաշվի տարբերությունը. հանդիպման վերջին րոպեին Խեսեն, մեն-մենակ մնալով անխոցելի թվացող Վալդեսի դեմ, խորամանկ հարվածով գրավեց վերջինիս դարպասը:

2-1. այսպիսով Բարսելոնան հաղթեց Էլ Կլասիկոյում և արդեն 6 միավորով առաջ անցավ հավերժ մրցակցից:

#ԹԻՄԵՐԽՀՈՊԽԳԲԳ+/-Մ
1 Բարսելոնա 10 9 1 0 30 7 +23 28
2 Ատլետիկո Մադրիդ 9 8 0 1 21 7 +14 24
3 Ռեալ Մադրիդ 10 7 1 2 20 11 +9 22

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more