▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարբած հաշմանդամը անվասալյակով հայտնվել էր Հաղթանակի կամրջի երթևեկելի հատվածում

Մայիսի 2-ին, ժամը 20.55-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացին՝ 1954 թ. ծնված Լևոն Պապոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր անվասայլակով հայտնվել է Հաղթանակի կամրջի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին հաշվառված է Հաղթանակ գյուղում գտնվող տուն-ինտերնատում:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը: Հրշեջ-փրկարարները Լ. Պապոյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային. վերջինիս տեղափոխել են տուն-ինտերնատ:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more