▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության դեպքի առթիվ։

2016 թ. հուլիսի 04-ին՝ ժամը 21:15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապ օգնության թիվ 74-րդ խումբն իրենց մոտ է տեղափոխել 1995թ. ծնված  Ջուլիետտա Կարապետյանին, ով ինքնասպանություն կատարելու նպատակով Երևան քաղաքի Անդրանիկի 89 շենքի 8-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից իրեն ցած է նետել:

Նույն օրը Ջուլիետտա Կարապետյանը «Աստղիկ» Բ/Կ-ում մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Մալաթիաի բաժնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more