▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսը սկեսուրի հետ վիճելուց հետո փորձել է իր կյանքին վերջ տալ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Հրազդան Բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ սուր թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ:

Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի Քախսի գյուղի բնակչուհի, 31 ամյա Աննա Գրիգորյանն է, ում ավելի ուշ Հրազդանի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը պարզել է երեկ, ժամը 10:00-ի սահմաններում իրենց տանը, վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Գրիգորյանի և նրա ամուսնու մոր՝ 52 ամյա Ռայա Պողոսյանի միջև, ինչից հետո հարսը տան նկուղում «էսենցիա» տեսակի թունաքիմիկատ է խմել, փորձելով այդ ձևով վերջ տալ իր կյանքին:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ աղջկան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more