▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկացել է, որ ինքն ու թիմը հանրության մոտ հղփացած չտեսների տպավորություն են արդեն թողնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, թիմին հրահանգել է՝ Նոր տարվա կարճատեւ արձակուրդի օրերին արտերկիր չմեկնել, հանձնարարել է ավելի շատ ժամանակ անցկացնել մշակութային վայրերում՝ թատրոն, թանգարան գնալ, որ ցույց տան՝ իրենք ժողովրդի հետ են, եւ վայելքներն իրենց չեն հետաքրքրում։

Վերջին օրերին ինքն էլ է սկսել ազգային երեւալ՝ Սայաթ-Նովայի հնչյունների ներքո սուրճ է խմում, պարի պետական անսամբլի համերգին է գնում, դրանից առաջ դստեր հետ պետական ջազ նվագախմբի համերգին էր։ Նախօրեին էլ` ընտանյոք հանդերձ, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն էին դիտում, անգամ փոքրիկ Արփին էր դիտում, չնայած տարիքային առումով նրան դժվար թե հետաքրքրեր:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հասկացել է, որ ինքն ու թիմը հանրության մոտ հղփացած չտեսների եւ անհայրենիք բախտախնդիրների տպավորություն են արդեն թողնում, եւ որոշել է նման քայլերով իրենց վարկանիշը բարձրացնել, որ կարողանան կրկին վերընտրվել։ Ընդ որում՝ նման հրահանգ է իջեցրել ոչ միայն պատգամավորներին ու նախարարներին, այլեւ կառավարության ենթակայությամբ գործող մեծ ու միջին հիմնարկների ղեկավարներին եւս։

Ի դեպ, նա իր վերջին հարցազրույցում էլ տողատակերով հասկացրեց, որ թիմից դժգոհ է: Անգամ գնաց ծառայողական մեքենաները կրճատելու ճանապարհով` գրիչն առել, թղթի վրա ջնջում էր «պադավատները», բայց դա համարժեք արձագանք չգտավ, քանի որ մարդիկ նախ իրեն եւ իր ընտանիքին ծառայող ու ուղեկցող մեքենաներն են տեսնում եւ գիտեն, որ այս ամենն ավելի շատ նախընտրական թատրոն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more