▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.« Ես ոչ Ագիլերա եմ, ոչ էլ Սփիրս, ԵՍ ԱԴԵԼ ԵՄ»

Դիտեք նաև՝

ՓՈՓ ART -ի հյուրը ասյ անգամ հայկական շոու-բիզնեսի հնաբնակներից մեկն է` Հասմիկ Կարապետյանը: Նա առաջինն էր փոփ ինդուստրիայից, որ ռոք կատարեց: Ու չնայած, որ իրական ռոք կատարողները նրան չընդունեցին` նա չընկճվեց ու այսօր էլ հպարտ է, որ առաջինն է եղել: Հասմիկի կերպարի նույնությունը պայմանավորված չէ երգչուհու համառությամբ, պարզապես դեռ չի գտնվել ռեժիսոր, որ կկարողանա Հասմիկին ամբողջությամբ փոխել: Իրեն դուրսպրծուկ չի համարում` չնայած, որ զբաղվում է և երգարվեստով, և հաղորդավարի աշխատանքով: Հասմիկը կարծում է, որ ինքը, ի տարբերություն շոու-բիզնեսի մյուս ներկայացուցիչների, էկրանից երևալու սահմանը չի անցնում:

Մենք փորձելու ենք առաջին հայացքից թեթև ու մակերեսային թվացող փոփը ավելի խորը ուսումնասիրել ու դրան նայել լրագրողի աչքով:

Հաղորդումը վարում են Աելիտա ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆՆ ու Սոնա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

Asekose.am

 

ԴԻՏԵՔ  ՆԱԵՎ « ՓՈՓ ART » ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ  ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
ՓՈՓ ART more