Դիտեք նաև՝
Այս շաբաթ Փոփ Արտում հայկական շոու բիզնեսի հնաբնակներից մեկն է: Երգչուհի, որ թեև տարիներ շարունակ փոփ-ռոք ժանրում է, իսկական ռոքերները նրան այդպես էլ մերոնքական չճանաչեցին: Երգչուհի, որ նաև հաղորդավար է: Եթերում անվերջ երևալու ձգտումը թե գումար վաստակելու կարիքն է Հասմիկ Կարապետյանին բերել հեռուստատեսություն? Երգչուհի, ում կերպարը բեմում արդեն կանխատեսելի է դարձել, բայց չնայած սրան Հասմիկ Կարապետյանը էքսպերիմենտներ չի անում: Հայկական փոփի եզակիներից, որ չդավաճանեց սեփական ոճին ու քեֆ-հարսանիքի երգչուհի չդարձավ: Այս շաբաթ Փոփ Արտում Հասմիկ Կարապետյանն է: