▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Պողոսյանի սիրտն են «բեռնաթափել». «Հրապարակ»

«Երեւանը բեռնաթափելու նպատակով որոշ նախարարություններ մարզեր տեղափոխելու իդեան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ պատմության գիրկն անցավ: Այս ծրագրով առաջնահերթը մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելն էր: Տիգրան Սարգսյանի եւ Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը նույնիսկ Գյումրի մեկնեց՝ նախարարության համար շենք գտնելու: Ու թեեւ տիկին Հասմիկը շատ նեղսրտած էր իր նախարարությունը մայրաքաղաքից հայրաքաղաք տեղափոխելու գաղափարից, բայց Տիգրան Սարգսյանի պարտադրմամբ դրական էր արտահայտվում այդ մասին: Երեկ տեղեկացանք, որ Երեւանի փոխարեն Հասմիկ Պողոսյանի սիրտն են  «բեռնաթափել» այդ հոգսից՝ այս ծրագիրը վերջնականապես սառեցվել եւ ուղարկվել է արխիվ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more