▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկ անհասկացողների համար ցանկանում եմ ընդգծել, որ կառավարությունում չեմ աշխատում

Մոդել Զառա Մինասյանը, ով այսօր հարցազրույց էր տվել կայքերից մեկին  ու հայտնվել աղմկահարույց պատմության կենտրոնում, այժմ  ֆեյսբուքյան էջում  հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև` առանց մեկնաբանության.

Լրատվական կայքերն ամբողջությամբ խեղաթյուրել են իմ մեկնաբանությունները: Տեղեկությունները, թե իբր ես աշխատում եմ կառավարության աշխատակազմում, մասնավորապես, գնումների բաժնում, չի համապատասխանում իրականությանը:
Ցավում եմ, որ մի քանի ցածրորակ լրատվամիջոցներ խեղաթյուրելով խոսքս՝ փորձել են ցեխ շպրտել իմ հեղինակության վրա, ինչն անթույլատրելի եմ համարում:
Հասկանալի է, որ միաժամանակ փորձ է կատարվել անիմաստ դատարկաբանությունների միջոցով բարձրացնել սեփական կայքերի հեղինակությունը, ինչն իսկապես դատապարտելի է, զուրկ բարոյական հիմքերից:
Հատուկ անհասկացողների համար ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ ես կառավարության աշխատակազմում չեմ աշխատում:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more