▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավանական է, որ երկար տարիներ այստեղով թմրանյութի խոշոր խմբաքանակներ են տեղափոխվել. «ՀԺ»

«Օրերս Մեղրիի մաքսակետում հայտնաբերված շուրջ մեկ տոննա հերոինի թեման ակտիվորեն լուսաբանվում է ԶԼՄ–ներում. ինչը բնական է։ Թմրանյութի քանակությունը, մեղմ ասած, հսկայական է։ Արդեն հաշվարկվել է, որ «սև շուկայում» այդքան հերոինի գինը կարող է լինել 80-ից 200 մլն դոլար։

 

Պատկերավոր ասած, նարկոթրաֆիկի համաշխարհային պատմական փորձը ցույց է տալիս, որ նման քանակությամբ հերոին ոչ ոք երբեք և ոչ մի դեպքում չի փորձի անցկացնել «անհուսալի» և «չփորձարկված» ճանապարհով: Այսինքն. եթե որևէ մեկը մտադրություն ուներ որևէ երկրի տարածքով հազարավոր միլիոն դոլարներ արժողությամբ հերոին տեղափոխել, ապա նախ պետք է տարիներ շարունակ «հետախուզեր» այդ ուղին։ Չափազանց հավանական է, որ Հայաստանը որպես թմրանյութի խոշոր խմբաքանակների համար տրանզիտ տարածք արդեն իսկ ստուգվել է և երկար տարիներ այստեղով թմրանյութի խոշոր խմբաքանակներ են տեղափոխվել։

 

Նույն «պատմական փորձից» հայտնի է, որ եթե թմրանյութերի շրջանառության մեջ ներգրավված խմբավորումները որոշում են որևէ երկրի տարածքով այսպիսի քանակության թմրանյութ տեղափոխել, ապա մինչ այդ անպայման գտնում են տվյալ երկրում գործող և բավական մեծ ազդեցություն ունեցող խմբավորումներ, որոնք պետք է որոշակի վճարների դիմաց երաշխավորեն թմրանյութի այդպիսի խմբաքանակի հնարավորինս ապահով անցնելը տվյալ երկրի տարածքով։

 

Մեկ այլ ուշագրավ «մանրուք», որը նույնպես կարևոր է։ Պաշտոնապես տարածված լուսանկարներից և տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ հերոինը պահված է եղել բեռնատարի այնպիսի մասում, որը կարելի է հանել առանց մաքսայինի դրած կնիքը ջարդելու: Այսինքն, տեխնիկապես հնարավոր է Հայաստանի տարածքում ցանկացած մի տեղ բեռնատարը կանգնեցնել, հանել թմրանյութը և շարունակել ճանապարհը առանց մաքսայինի կնիքները վնասելու»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more