▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավար Արման Մարգարյանի «սրտի տիրուհին» ամուսնացած է և երեխա ունի

«Արմանի սիրտն ունի՞ իր տիրուհուն»  հարցն են վերջերս ուղղել մոսկվաբնակ հաղորդավար Արման Մարգարյանին, որն էլ պատասխանել է, թե ունի, բայց ոչ կին-տղամարդ հարաբերությունների առումով, ինչը միանշանակ չի հասկացվել եւ շատերին կասկածելու առիթ է տվել, թե նա, այնուամենայնիվ, սիրելի ունի:

Բրավո.am-ը հետաքրքրվել է հաղորդավարից, թե ում է նկատի ունեցել և  ինչպիսին են իրականում իրենց հարաբերությունները. «Մոսկվայում  կա մեկը, ում շատ մոտ եմ թողել ինձ: Նա ինձ համար դարձել է բավական հարազատ մարդ: Խոսքը «Jazz Parking» նախագծի հեղինակ եւ պրոդյուսեր, ջազ երգչուհի Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանի մասին է»:

Արման Մարգարյանը շեշտել է, թե իրենց հարաբերությունները բացառապես ընկերական են. «Մի օր եկել էր հարցազրույցի, միջանցքում պատահական ծանոթացանք, բայց այնպիսի զգացողություն կա, թե ճանաչում ենք իրար ամբողջ կյանք:  Այդ օրվանից ամեն օր ու առայսօր շփվում ենք: Ծանոթացել եմ նաեւ իր ընտանիքի` ամուսնու ու երեխայի հետ»:

Այնպես  որ, Արմանին սիրահարված երկրպագուհիները կարող են հանգիստ լինել. հաղորդավարի սիրտը դեռեւս ազատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more