▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակ թաղամասում թալանել են Ձմեռ պապին

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Ալբերտ Վ.-ն դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ ինքը, որպես Ձմեռ պապ, այցելել է Հաղթանակ թաղամասի տներից մեկը, որտեղ Ձմեռ պապի դերն է խաղացել, իսկ հետո այնտեղ թողել է իր ձայնարկիչն ու բարձրախոսը՝ հետ տանելու նպատակով:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ժամեր անց նա գնացել է նշված տուն, որպեսզի իրերը վերցնի, սակայն նրան հայտնել են, որ իրերն իրենց մոտ չեն, և այդ մասին իրեն հայտնել է Անուշի տղա Արմանը։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են Անուշի տղա Արմանի ինքնությունը, ով 19 տարեկան է և բնակվում է Հաղթանակ թաղամասում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ձմեռ պապի «ապրանքները» հայտնաբերելու ուղղությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more